Պաշտոնական

ՀՀ կառավարությունը և Եվրոպական հանձնաժողովն ընդգծում են ՀՀ-ԵՄ ծրագրային պորտֆելի իրականացման բարձր ցուցանիշները

2 րոպեի ընթերցում

ՀՀ կառավարությունը և Եվրոպական հանձնաժողովն ընդգծում են ՀՀ-ԵՄ ծրագրային պորտֆելի իրականացման բարձր ցուցանիշները

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խորհրդական Մանե Ադամյանի և Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման հարցերով գլխավոր տնօրինության Արևելյան գործընկերության բաժնի ղեկավարի տեղակալ Յերուն Վիլեմսի գլխավորությամբ ՀՀ կառավարությունում կայացել են քննարկումներ ՀՀ-ԵՄ ծրագրային պորտֆելի կատարման ընթացքի վերաբերյալ: Քննարկումներին ներկա են եղել նաև շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարների տեղակալներ, ինչպես նաև Հայաստանում գործող միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից, երկուստեք ընդգծվել են ընթացիկ ծրագրային պորտֆելի իրականացման բարձր ցուցանիշները, անդրադարձ է կատարվել մի քանի ծրագրերի իրականացման ընթացքում առաջացած բարդություններին:

«Կողմերը մտքեր են փոխանակել գործող 2021-2027թթ. Բազմամյա ինդիկատիվ ծրագրի առաջնահերթ ուղղությունների վերաբերյալ և պայմանավորվել են շարունակել համագործակցությունը երկուստեք մատնանշված առաջնահերթությունների շրջանակում:

Անդրադարձ է կատարվել TWINNING և TAIEX գործիքների կիրառման հնարավորություններին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ ԵՄ գործընկերների հետ քննարկվել են նաև էներգետիկայի ոլորտում ընթացիկ և պլանավորված ծրագրերը: Այս համատեքստում կարևորվել են տարածաշրջանային նշանակության նախաձեռնությունները՝ Հարավային Կովկասից Եվրոպական միություն էներգիայի արտահանման նպատակով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում