Սպորտ

Վարդենիսի «Արփի-09» թիմը դարձել է ՀՀ ֆուտբոլի 2022-2023թթ. մինչեւ 14 տարեկանների մանկապատանեկան առաջնության հաղթող

2 րոպեի ընթերցում

Վարդենիսի «Արփի-09» թիմը դարձել է ՀՀ ֆուտբոլի 2022-2023թթ. մինչեւ 14 տարեկանների մանկապատանեկան առաջնության հաղթող

ԳԱՎԱՌ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի թիվ 1 մարզադպրոցի «Արփի -09» ֆուտբոլի հավաքական թիմը մինչեւ 14 տարեկանների Հայաստանի մանկապատանեկան առաջնության Մ-14 C-1 խմբում2022-2023 թվականների մրցաշրջանի ամբողջ ժամանակահատվածում

գեղեցիկ եւ գրագետ խաղի արդյունքում գրավել է առաջին տեղը՝ չզիջելով առաջատարի դիրքը առաջնության ողջ ընթացքում։

Ինչպես «Արմենպրես»-ին ներկայացրեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչ Դավիթ Դավթյանը, համաձայն ՀՖՖ կանոնակարգի, Վարդենիսի ֆուտբոլի թիմը Մ-14 C-1եւ C-2 խմբերի կիսաեզրափակիչ փուլում 2:1 հաշվով հաղթելով Իջևանի «Գետահովիտ-09» թիմին, նվաճեց եզրափակիչ խաղի ուղեգիր։

Հունիսի 15-ին Ձորաղբյուր մարզահամալիրում կայացած եզրափակիչ խաղում 1:0 հաշվով հաղթելով Սիսիան քաղաքի «Սիսիան -09» թիմին, «Արփի-09» թիմը նվաճեց Հայաստանի չեմպիոնի կոչումը։ «Շնորհավորում ենք Վարդենիսի թիվ 1 մարզադպրոցի ղեկավարությանը, գլխավոր մարզիչ Նարեկ Դավթյանին, Կարեն Մանուկյանին՝ Հայաստանի չեմպիոնի կոչումը նվաճելու համար։ Մեր ֆոտբոլիստները մրցում էին այնպիսի թիմերի հետ, որոնք շատ ավելի փորձառու են, ֆուտբոլային ավանդույթներով հարուստ, մարզվում են ֆուտբոլային ակադեմիաներում, շատ ավելի բարվոք պայմաններում։ Գեղարքունիքի մարզում ֆուտբոլի զարգացմանը նոր թափ հաղորդելու համար այս նվաճումը չափազանց կարեւոր քայլ է։ Մեր պատանի ֆուտբոլիստների մեջ ի հայտ են եկել մեծ թվով շնորհալի մարզիկներ, ովքեր կարող են առաջիկայում գրանցել շատ ավելի կարեւոր հաղթանակներ եւ Գեղարքունիքի մարզի թիմին դուրս բերել ավելի բարձր առաջնություններ»,-ներկայացրեց Դավիթ Դավթյանը։

Խոսրով Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում