Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

ԱՌՖԻ ներդրումային ընկերությունը և Հայ-ամերիկյան բիզնես խորհրդը քննարկել են համատեղ համագործակցության հեռանկարները

ԱՌՖԻ ներդրումային ընկերությունը և Հայ-ամերիկյան բիզնես խորհրդը քննարկել 
են  համատեղ համագործակցության հեռանկարները

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ներդրումային քրաուդֆանդինգի առաջին հարթակի օպերատոր ԱՌՖԻ (Armenia Financed) ներդրումային ընկերության գործադիր տնօրեն Էդգար Էվոյանն ու խորհրդի անդամ Արթուր Դիլանյանը Լոս Անջելեսում հանդիպել են Հայ-ամերիկյան բիզնես խորհրդի նախագահ, Հայկական առևտրային ցանցի գործադիր խորհրդի անդամ Ալեք Բաղդասարյանի հետ:  

355046138_273545918527778_1421571339008947903_n.jpg (2.86 MB)

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հանդիպմանը Էդգար Էվոյանը ներկայացրել է հարթակի հնարավորություններն ու առավելությունները՝ շեշտելով, որ ԱՌՖԻ-ն ներդրումներ ներգրավելու նոր գործիք է, որն օգնելու է ՏՏ ստարտափերին, փոքր ու միջին ձեռնարկություններին բիզնեսում հաջողության հասնելու համար:

 «ԱՌՖԻ-ի գաղափարը շատ լավն է և ունի ներուժ ներդրումային ոլորտում մեծ հաջողություններ գրանցելու համար: Աշխարհի տասը միլիոն հայությունը պետք է իմանան, որ կա նման հնարավորություն հայկական ընկերություններում ներդրումներ ներգրավելու ու եկամուտ ստանալու համար»,-հանդիպմանը նշել է Ալեք Բաղդասարյանը՝ հավելելով, որ առաջին հերթին պետք է ուշադրություն դարձնել կրթական բաղադրիչին ու հայության համար կազմակերպել ներդրումային քարուդֆանդինգի վերաբերյալ անվճար դասախոսություններ:

ԱՌՖԻ ներդրումային ընկերության ներկայացուցիչները հանդիպել են նաև Հայ-ամերիկյան բիզնես խորհրդի շուրջ երկու տասնյակ ներկայացուցիչների հետ: Հանդիպման մասնակիցներին առավելապես հետաքրքրել են ներդրումներ կատարելու տարբերակներն ու հարթակում ներկայացվելիք բիզնես նախագծերի ոլորտները: Էդգար Էվոյանը նշել է, որ բացառությամբ շահումով խաղեր և ծխախոտ արտադրող ընկերությունների, մնացած բոլոր ոլորտների բիզնես նախագծերը կարող են դիմել հարթակին և հայտ ներկայացնել ներդրումային քրաուդֆանդինգի մասնակցելու համար:

Հայաստանում ներդրումային քրաուդֆանդինգի առաջին հարթակի նպատակն ու առաքելությունն է նպաստել Հայաստանի տնտեսության աճին և զարգացմանը՝ հզորացնելով ստարտափներին և փոքր ու միջին ձեռնարկություններին (ՓՄՁ)՝ ապահովել ֆինանսավորում շահութաբեր նախագծերի համար։ ԱՌՖԻ հարթակի գործունեությունը մեկնարկելու է օգոստոսի վերջին: Մինչ այս պահը ԱՌՖԻ-ին են դիմել ավելի 260 ընկերություններ, որոնցից տասը ընկերություն հաստատվել են ներդրումային կոմիտեի կողմից ու շուտով  կներկայացվեն հարթակում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am