Երևանում՝ 11:07,   30 Մայիս 2024

Կառավարությունը Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունն առաջիկայում կներկայացնի ԱԺ վավերացմանը

Կառավարությունը Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունն 
առաջիկայում կներկայացնի ԱԺ վավերացմանը

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կառավարությունը Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը (Հռոմի ստատուտ) առաջիկայում կներկայացնի Ազգային ժողովի վավերացմանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Սահմանադրական դատարանը ճանաչել է սահմանադրությանը համապատասխանող 1998 թվականի հուլիսի 17-ին ստորագրված՝ Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունում ամրագրված պարտավորությունները։

2022 թվականին այս հարցով սահմանադրական դատարան է դիմել Կառավարությունը։ Կառավարությունը կրկին վերադարձել է Հռոմի կանոնադրության ճանաչման հարցին, քանի որ, ըստ այս նախագծի հիմնավորման, հնարավորություն են տեսնում Ադրբեջանին պատասխանատվության կանչելու:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am