Երևանում՝ 11:07,   20 Մայիս 2024

Եվրախորհրդարանը կքննարկի ԼՂ-ում, Լաչինի միջանցքում իրավիճակը, Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները

Եվրախորհրդարանը կքննարկի ԼՂ-ում, Լաչինի միջանցքում իրավիճակը, 
Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական խորհրդարանը լիագումար նիստում նախատեսում է քննարկել  Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները և իրավիճակը Լեռնային Ղարաբաղում ու Լաչինի միջանցքում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հունիսի 13-ի նիստում նախատեսված են դեբատներ, այդ թվում «Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները և իրավիճակը Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում» թեմայով, կլինեն հարցեր՝ Եվրահանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելին:

Ադրբեջանն ապօրինի կերպով անցակետ է տեղադրել Լաչինի միջանցքում՝ Հակարի կամրջի վրա։ Հայաստանի և Արցախի արտաքին գործերի նախարարությունները հայտարարել են, որ Ադրբեջանի այդ քայլը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության խախտում է։

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am