Երևանում՝ 11:07,   3 Հունիս 2024

Մարմնամարզիկները 4 մեդալ են նվաճել խորվաթական World Challenge Cup-ում

Մարմնամարզիկները 4 մեդալ են նվաճել խորվաթական World Challenge Cup-ում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամները հաջող ելույթ են ունեցել Խորվաթիայում կայացած World Challenge Cup-ում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Օսիջեկ քաղաքում  կայանացած World Challenge Cup-ի հերթական փուլին Հայաստանը ներկայացրել են Արթուր Դավթյանը, Արթուր Ավետիսյանը, Արթուր Թովմասյանը, Գագիկ Խաչիկյանը և Մանե Պողոսյանը: Մարզիչներն էին Հայկ Նազարյանը և Քնարիկ Բրսոյանը: Հայաստանի մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը  մրցավարների շարքում էր:

Հայաստանի հավաքականից ոսկե մեդալներ նվաճեցին Արթուր Դավթյանը (հենացատկ), Գագիկ Խաչիկյանը (նժույգ-թափեր) և Արթուր Ավետիսյանը (օղակներ): Նժույգ-թափերում արծաթե մեդալ նվաճեց Արթուր Դավթյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am