Երևանում՝ 11:07:36,   7 Դեկտեմբեր 2023

«Scientific Computing with Julia language» անվճար դասընթացն ընդունում է հայտեր

«Scientific Computing with Julia language» անվճար դասընթացն ընդունում է հայտեր

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստանում Ազգային գերհամակարգչային կենտրոնի ստեղծում» (ANSCC) ծրագրի ներքո մեկնարկում է անվճար դասընթացների շարքի հաջորդ՝ «Scientific Computing with Julia language» դասընթացը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մասնակցության համար անհրաժեշտ է մինչև հունիսի 25-ը լրացնել առցանց հայտաձևը:

Julia-ն գիտական հաշվարկների հզոր ծրագրավորման լեզու է, որն ապահովում է տվյալների մշակման բարձր արդյունավետություն և թվային հնարավորություններ՝ այն օգտակար դարձնելով հաշվողական գիտության և տվյալների մշակման համար: Բարձր արտադրողականությամբ հաշվարկային (HPC) համակարգերի հետ Julia-ն թույլ է տալիս օգտվել բաշխված, զուգահեռ հաշվարկներից և GPU-ի արագացումից: Այն ապահովում է հզոր և ճկուն միջավայր բարդ հաշվարկներն արդյունավետ իրականացնելու համար:

Դասախոսությունը կվարի ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի ավագ գիտաշխատող Էմիլ Գազազյանը։

Մասնակցել կարող են բարձր կուրսի ուսանողները, ասպիրանտները և հետազոտող գիտնականները, ովքեր ունեն նախնական գիտելիքներ «Git» համակարգից և առանց խնդիրների կարողանում են ներբեռնել գիտական ծրագրեր։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]