Life

Իվետա Մուկուչյանը երկրպագուներին նոր երգ է ներկայացրել

1 րոպեի ընթերցում

Իվետա Մուկուչյանը երկրպագուներին նոր երգ է ներկայացրել

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իվետա Մուկուչյանն իր երկրպագուների դատին է հանձնել «Մի քիչ երկար համբուրիր» երգը, որն արդեն երգչուհու YouTube-ի պաշտոնական ալիքում է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երգի խոսքերի հեղինակն Իվետա Մուկուչյանն է, երաժշտությունը՝ Իվետա Մուկուչյանի և Նիկ Էգիբյանի:

Գերմանահայ երգչուհի, երգահան, մոդել և դերասանուհի Իվետա Մուկուչյանը ծնվել է Երևանում, սակայն 5 տարեկանում տեղափոխվել է Համբուրգ: 2009-ին վերադարձել է Հայաստան և մասնակցել «Հայ սուպերսթար» հեռուստանախագծի չորրորդ եթերաշրջանին՝ զբաղեցնելով 5-րդ հորիզոնականը։ 2012 թվականին մասնակցել է «Գերմանիայի ձայնը» նախագծի երկրորդ եթերաշրջանին։ Նույն տարում «El Style» ամսագիրը նրան ճանաչել է «Ամենացանկալի հայուհի»։

2016 թվականի մայիսին «Սիրո ալիք» երգով ներկայացրել է Հայաստանը «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում և գրավել 7-րդ տեղը:

Երաժշտասերների լայն շրջանակին հայտնի են Մուկուչյանի «Իմ անուշ Հայաստան», «Ամենա», «Հայաստան ջան», «Անհասանելի» և մի շարք այլ ստեղծագործություններ:

Բաժին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում