Սպորտ

Վարդան Բիչախչյանը հեռացել է «Արարատ-Արմենիա»-ի

1 րոպեի ընթերցում

Վարդան Բիչախչյանը հեռացել է «Արարատ-Արմենիա»-ի

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը հեռացել է զբաղեցրած պաշտոնից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբի և Վարդան Բիչախչյանի ու իր մարզչական շտաբի միջև կնքված պայմանագրի ժամկետը լրացել է, և կողմերը որոշել են չշարունակել համագործակցությունը:

Վարդան Բիչախչյանը թիմը գլխավորում էր 2022 թվականի հունիսից: «Արարատ-Արմենիան» Բիչախչյանի գլխավորությամբ տարբեր մրցաշարերում անցկացրել է 40 խաղ, տոնել 24 հաղթանակ, գրանցել 9 ոչ-ոքի և կրել 7 պարտություն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում