Հասարակական

Շրջակա միջավայրի նախարարը հայտարարել է, որ այս տարի էլ Սևանա լճի կանաչելու հավանականությունը մեծ է

1 րոպեի ընթերցում

Շրջակա միջավայրի նախարարը հայտարարել է, որ այս տարի էլ Սևանա լճի կանաչելու հավանականությունը մեծ է

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սևանա լճի մակարդակի բարձրացման խնդիրը ոչ միայն Շրջակա միջավայրի նախարարության, այլ բոլորիս գլխավոր խնդիրն է։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ այս մասին ասաց Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը։

«Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության, մարզպետների հետ այս ուղղությամբ ակտիվ աշխատում ենք և համատեղ քննարկումներ ևս ունեցել ենք։ Քանի որ այս պահին ջրային պաշարի վիճակը լավ չի, պարտավորված ենք Սևանա լճից ջուր բաց թողել ոռոգման համար։ Այստեղ բազմաթիվ խնդիրներ ունենք։ Սկսած այն բանից, թե սակավաջրի ժամանակ ինչ ռեժիմ պետք է ենթադրի և վերջացրած նրանից, թե որտեղ է հնարավոր այլընտրանքային ջրային պաշարներ գտնել ոռոգման համար։ Այս ուղղությամբ նույնպես ՏԿԵՆ-ի հետ աշխատում ենք, որպեսզի Սևանա լճի վրա ճնշումը քիչ լինի, ոռոգման նպատակով որքան հնարավոր է Սևանա լճից քիչ բաց թողենք։ Այս տարի այդ իմաստով լավ տարի մեզ չի սպասվում և, ցավոք, այս տարի էլ Սևանը, երևի, կկանաչի»,- ասաց Սիմիդյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում