Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Պերուն երկրի հարավում երկարաձգել է արտակարգ դրության ռեժիմը բողոքի ցույցերի պատճառով

Պերուն երկրի հարավում երկարաձգել է արտակարգ դրության ռեժիմը բողոքի 
ցույցերի պատճառով

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պերուի ղեկավարությունը որոշել է երկարաձգել արտակարգ դրության ռեժիմի գործողությունը հանրապետության հարավային մասում՝ հակակառավարական բողոքների պատճառով: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գործակալությունից:

Եվս 60 օրով արտակարգ միջոցներ են սահմանվում Պունոյի դեպարտամենտում՝ Բոլիվիայի հետ սահմանին: Արտակարգ դրության ռեժիմը գործում է հունվարից։

2022 թվականի դեկտեմբերի 7-ին նախագահ Պեդրո Կաստիլիոյին պաշտոնանկ անելուց հետո Պերուում սկսվեցին լայնածավալ հակակառավարական ցույցեր։ Դրանց մասնակիցները պահանջում են նախագահ Դինա Բոլուարտեի հրաժարականը, խորհրդարանի արձակում և նոր ընտրությունների անցկացում։

Ցույցերն ուղեկցվում են տարածաշրջաններում ճանապարհների արգելափակմամբ, օդանավակայանների վրա հարձակումներով և բախումներով։ Բռնությունների զոհ են դարձել տասնյակ մարդիկ, տուժել՝ ավելի քան 1600-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am