Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Մարկո Ասենսիոն հեռանում է «Ռեալ»-ից

Մարկո Ասենսիոն հեռանում է «Ռեալ»-ից

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մադրիդի «Ռեալ»-ը հայտարարել է թիմի կիսապաշտպան Մարկո Ասենսիոյի հեռանալու մասին։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Ռեալ»-ը հայտարարություն է տարածել՝ շնորհակալություն հայտնելով Ասենսիոյին ակումբում անցկացրած 7 տարիների ու նվիրվածության համար։

Մարկո Ասենսիոն «Ռեալ»-ի կազմում 17 տիտղոս է նվաճել՝ 3 Եվրոպական գավաթ, աշխարհի ակումբային առաջնության 4 գավաթ, 3 ՈւԵՖԱ-ի  սուպերգավաթ, Լա լիգայի 3 գավաթ, Իսպանիայի 1 գավաթ և 1 Իսպանիայի սուպերգավաթ։

«Որպես մադրիդիստներ՝ մենք երբեք չենք մոռանա նրա կարիերան և նրա հրաշալի պահվածքն այդ ամբողջ ընթացքում։ «Ռեալ»-ը միշտ եղել է և կլինի նրա տունը, և մենք նրան ու նրա ընտանիքին հաջողություն ենք մաղթում նրա կարիերայի նոր փուլում»,- ասված է «Ռեալ»-ի հայտարարության մեջ։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am