Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

ՆԱՏՕ-ն 700 զինծառայող կուղարկի Կոսովո

ՆԱՏՕ-ն 700 զինծառայող կուղարկի Կոսովո

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԱՏՕ-ն, անվտանգության նկատառումներից ելնելով, Կոսովոյում լրացուցիչ 700 զինվոր կտեղակայի և ևս մեկ գումարտակ կպատրաստի անհրաժեշտության դեպքում այնտեղ ուղարկելու համար: 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ին, այս մասին մայիսի 30-ին Օսլոյում կայացած մամուլի ասուլիսում, որը հեռարձակել է ՆԱՏՕ-ի մամուլի ծառայությունը, ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։

«ՆԱՏՕ-ի ուժերը Կոսովոյում կձեռնարկեն բոլոր անհրաժեշտ գործողությունները՝ տարածաշրջանի ողջ բնակչության անվտանգությունն ապահովելու համար»,- շեշտել է Ստոլտենբերգը։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am