Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Սլովենիայի ԱԺ նախագահը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք է մատուցել ցեղասպանության զոհերի հիշատակին

Սլովենիայի ԱԺ նախագահը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք 
է մատուցել ցեղասպանության զոհերի հիշատակին

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սլովենիայի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակությունը ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի, ԱԺ Հայաստան-Սլովենիա բարեկամական խմբի ղեկավար Սեյրան Օհանյանի եւ խմբի անդամ Մարիամ Պողոսյանի ուղեկցությամբ մայիսի 30-ին այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

AG7I4129 copy.jpg (4.89 MB)

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ԱԺ-ի տարածած հաղորդագրությունից, պատվիրակության անդամները ծաղկեպսակ ու ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ ու խոնարհումով հարգել Սուրբ նահատակների հիշատակը:

photo.jpg (307 KB)

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում նրանք ծանոթացել են Եղեռնի մասին հավաստող փաստաթղթերին ու նյութերին:

Սլովենիայի Ազգային ժողովի նախագահը գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում:

Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Սլովենիայի Ազգային ժողովի նախագահ Ուրշկա Կլակոչար Զուպանիչը:

Հայաստան այցի շրջանակներում Սլովենիայի ԱԺ նախագահը հանդիպումներ կունենա Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ։

Հայաստանի և Սլովենիայի ԱԺ նախագահները հանդիպումից հետո հանդես կգան մամուլի համար հայտարարությամբ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am