Սփյուռք

Հայաստանի հունական համայնքը հիշատակի միջոցառում է անցկացրել Պոնտոսի հույների ցեղասպանության տարելիցի առթիվ

1 րոպեի ընթերցում

Հայաստանի հունական համայնքը հիշատակի միջոցառում է անցկացրել Պոնտոսի հույների ցեղասպանության տարելիցի առթիվ

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի և Արցախի հույների «Պատրիդա» կազմակերպությունը և Երևանի «Պոնտի» հունական համայնքը Օսմանյան Կայսրությունում Պոնտոսի հույների ցեղասպանության տարելիցի կապակցությամբ կազմակերպել են հիշատակի միջոցառում, որին ներկա են գտնվել հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, զինվորականներ, քաղաքական և մշակութային գործիչներ, գիտնականներ:

Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցում կատարվել է հոգեհանգստի արարողություն՝ ի հիշատակ ցեղասպանության զոհ դարձած Պոնտոսի հույների: Հոգեհանգստյան արարողակարգից հետո տեղի է ունեցել կարճ հավաք: Ելույթի խոսքով հանդես է եկել Հայաստանի և Արցախի հույների «Պատրիդա» կազմակերպության նախագահ Էդ. Պոլատիդիսը:

Օսմանյան կայսրությունում Պոնտոսի հույների ցեղասպանության հիշատակի օրն է մայիսի 19-ը։ 1914-1923 թվականներին Օսմանյան կայսրությունում ցեղասպանության զոհ են դարձել շուրջ 1.200.000 հույներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում