Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Georgian Airways-ը Վրաստանի նախագահին արգելել է թռչել ընկերության ինքնաթիռներով

Georgian Airways-ը Վրաստանի նախագահին արգելել է թռչել ընկերության 
ինքնաթիռներով

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրացական Georgian Airways ազգային ավիաընկերությունը թույլ չի տա նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին նստել իր օդանավեր, հայտարարել է ավիափոխադրողի տնօրեն Թամազ Գաիաշվիլին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, Georgian Airways-ում այսպես են արձագանքել բոյկոտին, որը Զուրաբիշվիլին հայտարարել էր ընկերությանը Մոսկվա ուղիղ չվերթներ սկսելու որոշման պատճառով:

«Տիկին Սալոմեն բոյկոտ Է հայտարարել ազգային ավիաընկերությանը։ Մենք նրան պերսոնա նոն գրատա ենք հայտարարում, եւ քանի դեռ նա ներողություն չի խնդրել վրացի ժողովրդից, նրան թույլ չենք տա օդանավ նստել»,- ասված է Գիաշվիլիի հայտարարության մեջ։

Նա նաև քննադատել է նախագահին իր դիրքորոշման և գործունեության համար՝ դրանք անվանելով դավաճանական:

Մայիսի 10-ին Ռուսաստանի նախագահը չեղյալ է հայտարարել Վրաստանի հետ վիզային ռեժիմը եւ հանել է ռուսական ավիաընկերությունների Վրաստան ուղիղ չվերթների արգելքը: Մոսկվայից չորս տարվա ընդմիջումից հետո առաջին չվերթը մայիսի 19-ին վայրէջք է կատարել Թբիլիսիի օդանավակայանում: Հաջորդ ՌԴ է թռել «Georgian Airways»-ի առաջին ինքնաթիռը։

Զուրաբիշվիլին Մոսկվայի որոշումը սադրանք է համարում, իսկ ավիահաղորդակցության վերսկսումը նրա մոտ վրդովմունք է առաջացրել։  Իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն նախագահի հայտարարությունն անհեթեթություն է անվանել:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am