Հասարակական

Սեւանա լճից ոռոգման նպատակով սկսվել են ջրբացթողումները

1 րոպեի ընթերցում

Սեւանա լճից ոռոգման նպատակով սկսվել են ջրբացթողումները

ԳԱՎԱՌ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ 2023 թվականի մայիսի երկրորդ կեսից ոռոգման նպատակով սկսվել են ջրբացթողումները Հրազդան գետի հունով։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՇՄ նախարարության «Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից, 2023 թվականի մայիսի 17-ի դրությամբ արդեն Սեւանա լճից բաց է թողնվել 4 միլիոն 688 հազար խորանարդ մետր ջուր։ Իսկ 2023 թվականի հունվարից մինչեւ մայիսի 17-ն ընկած ժամանակահատվածում Արփա-Սեւան թունելային ջրատարով Սեւանա լիճ է տեղափոխվել 45 միլիոն 320 հազար խորանարդ մետր ջուր։

2023 թվականի մայիսի 18-ի դրությամբ Սեւանա լիճը ծովի մակարդակից գտնվել է 1900 մետր 44 սանտիմետր բարձրության վրա, որը 16 սանտիմետրով ցածր է մնում նախորդ տարվա նույն օրվա նիշից։

Խոսրով Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում