1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Լաչինի միջանցքի շրջափակման պատճառով հումանիտար օգնության մատակարարումն Արցախ խիստ սահմանափակ է. ԱՄՆ ՄԶԳ-ի ղեկավար

Լաչինի միջանցքի շրջափակման պատճառով հումանիտար օգնության 
մատակարարումն Արցախ խիստ սահմանափակ է. ԱՄՆ ՄԶԳ-ի ղեկավար

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) ղեկավար Սամանթա Փաուերը Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ժամանակ հայտարարել է, որ օգնության ուղարկումն Արցախ խիստ սահմանափակ է Լաչինի միջանցքի շրջափակման պատճառով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կոնգրեսական Քրիս Սմիթը հարց է բարձրացրել՝ արդյոք ամերիկյան որևէ օգնություն հասնում է Լեռնային Ղարաբաղ, որտեղ 120 հազար մարդիկ շարունակում են շրջափակման ենթարկվել Ադրբեջանի կողմից:

«Լեռնային Ղարաբաղի առնչությամբ… ինչպես հասկանում եմ, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ավտոշարասյունն այսօր (մայիսի 17-ին), ըստ էության, մտել է այնտեղ, սակայն մուտքը չափազանց սահմանափակված է: Հիմնական սննդամթերքի շատ տեսակների պակաս կա», - ասել է Փաուերը:

Նա հավելել է, որ սննդամթերքը պետք է տարածաշրջան հասնի առևտրային ուղիներով, սակայն ճանապարհի արգելափակման և անցակետերի տեղադրման պատճառով դա հնարավոր չէ, հետևաբար, հնարավորության դեպքում օգնությունը տեղ են հասցնում ռուսական խաղաղապահ զորակազմը և ԿԽՄԿ-ն: Սամանթա Փաուերը նաև հիշեցրել է, որ ԱՄՆ-ն երկու առաքելություն է ուղարկել Արցախ՝ իրավիճակը գնահատելու համար: Նա հավելել է, որ գործակալությունը կոչ է անում ՄԱԿ-ին միջգերատեսչական առաքելություն ուղարկել տարածաշրջան՝ իրավիճակը գնահատելու համար:

Իր հերթին կոնգրեսական Բրեդ Շերմանը հարց է բարձրացրել այն մասին՝ արդյոք Արցախի շրջափակումը ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից կարող է որակվել որպես ճգնաժամ, և ինչ կարող է անել ԱՄՆ ՄԶԳ-ն՝ Արցախի ժողովրդին օգնելու համար:

Դարձյալ հիշեցնելով, որ մայիսի 17-ին՝ լսումներից առաջ, ԿԽՄԿ-ի ավտոշարասյունը կարողացել է մտնել Լեռնային Ղարաբաղ, Փաուերը նաև շեշտել է, որ Լեռնային Ղարաբաղը չպետք է ստիպված լինի հույսը դնել հումանիտար շարասյուների վրա, ուստի ճանապարհի բացումը հրամայական է: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]