Երևանում՝ 11:07,   19 Մայիս 2024

Թրամփը մեղավոր է ճանաչվել լրագրողի հանդեպ սեռական ոտնձգությունների մեջ

Թրամփը մեղավոր է ճանաչվել լրագրողի հանդեպ սեռական ոտնձգությունների մեջ

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մանհեթենի դաշնային երդվյալ ատենակալները ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին մեղավոր են ճանաչել լրագրող, Elle ամսագրի սյունակագիր, գրող Էլիզաբեթ Ջին Քերոլին սեռական ոտնձգությունների ենթարկելու մեջ: Թրամփին պարտավորեցրել են Քերոլին վճարել 5 միլիոն դոլարի փոխհատուցում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է CNN-ը:

download.jpg (108 KB)

Քերոլը Թրամփին մեղադրել է 1996 թ.-ին Bergdof Goodman հանրախանութի հանդերձարանում իրեն բռնաբարելու, այնուհետև դա հերքելու միջոցով իրեն զրպարտելու մեջ: Թրամփը հերքել է բոլոր մեղադրանքները:

Երդվյալ ատենակալները Թրամփին մեղավոր են ճանաչել սեռական ոտնձգությունների մեջ, բայց ոչ բռնաբարության: Թրամփի փաստաբան Ջո Տակոպինան սա «տարօրինակ» է անվանել, քանի որ ի սկզբանե բռնաբարության մեղադրանք էր ներկայացվել:

ԱՄՆ նախկին նախագահը դատավճիռն անվանել է «խայտառակություն» և «վհուկների որս»:

Դոնալդ Թրամփն ամիսներ առաջ պաշտոնապես հայտարարել է 2024 թ.-ի նախագահական ընտրություններին իր թեկնածությունն առաջադրելու մասին: CNN-ը նշում է, որ այս դատավճիռն իրավական որևէ ազդեցություն չունի ընտրություններին նրա թեկնածության առաջադրման վրա, քանի որ սա քաղաքացիական գործ էր: Թրամփն անցնում է նաև քրեական գործով. Մանհեթենի դատախազությունը նրան մեղադրում է պոռնոդերասանուհի Սթորմի Դենիելսին կաշառք վճարելու մեջ, որպեսզի վերջինս չբարձրաձայնի իրենց արտաամուսնական կապի մասին: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am