Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Հայաստանի փոխարտգործնախարարը հայտնեց Մոսկվայում եռակողմ ձևաչափով նոր հանդիպման մասին

Հայաստանի փոխարտգործնախարարը հայտնեց Մոսկվայում եռակողմ ձևաչափով 
նոր հանդիպման մասին

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ եռակողմ ձևաչափով հանդիպում կունենա նաև Մոսկվայում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին «Հաղթանակ» զբոսայգում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը։

«Արդեն երևի ծանոթացաք Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարությանը, որ հաջորդ հանդիպումը կկայանա Բրյուսելում։ Այնուհետև կշարունակվի Մոսկվայում եռակողմ ձևաչափով»,- ասաց Հովհաննիսյանը։

Նա գովելի համարեց կողմերի միջև բանակցությունների նման ինտենսիվությունը։ 

Ավելի վաղ Եվրոպական խորհրդից հայտնել էին, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն և Եվրոպական Խորհրդի նախագահ Շառլ Միշելը պայմանավորվել են եռակողմ հանդիպում անցկացնել մայիսի 14-ին Բրյուսելում։ Նշվում է, որ հունիսի 1-ին Քիշնևում Եվրոպական Քաղաքական Համայնքի (EPC) առաջիկա համաժողովին հանդիպում կկայանա նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ու Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am