Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Մենք մտահոգված ենք ԼՂ-ում մարդասիրական իրավիճակով, որի պատճառը Լաչինի միջանցքի շրջափակումն է․ Չեխիայի վարչապետ

Մենք մտահոգված ենք ԼՂ-ում մարդասիրական իրավիճակով, որի պատճառը 
Լաչինի միջանցքի շրջափակումն է․ Չեխիայի վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Չեխիան մտահոգված է Լեռնային Ղարաբաղում մարդասիրական իրավիճակով, որի պատճառը Լաչինի միջանցքի շրջափակումն է։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարեց Չեխիայի վարչապետ Պետր Ֆիալան՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։

«Մենք անուշադրության չենք մատնում բոլոր այն խնդիրները և մարտահրավերները, որոնք Հայաստանի առջև ծառացած են։ Մենք տեղյակ են բարդ իրավիճակի մասին՝ քաղաքական անվտանգության և աշխարհագրական։ Մենք մտահոգված ենք Լեռնային Ղարաբաղում մարդասիրական իրավիճակով, որի պատճառը Լաչինի միջանցքի շրջափակումն է և մենք համաձայն ենք Եվրամիության դիրքորոշման հետ այդ հարցում։ Մենք հավատացած ենք, որ պետք է բոլոր հնարավոր քայլերը ձեռնարկվեն, որպեսզի խաղաղություն և կայունություն հաստատվի Լեռնային Ղարաբաղում և ամբողջ Հարավային Կովկասի տարածաշրջանում»,- ասաց Պետր Ֆիալան։  

Ինչ վերաբերվում է տարածքային ամբողջականությանը և Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններին՝ Չեխիայի վարչապետը կարևորեց այն, որ կնքվի այնպիսի խաղաղության պայմանագիր, որը ընդունելի կլինի բոլոր կողմերի համար։

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկման ժամանակ հասկացա, որ Հայաստանը հետաքրքրված է խաղաղությունը և կայունությունը տարածաշրջանում ամրապնդելու հեռանկարով։ Հայաստանը շատ է հետաքրքրված, որպեսզի տևական լուծումներ լինեն»,- եզրափակեց Չեխիայի վարչապետը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am