Առաջիկայում ավելի արդյունավետ գործիքներ կկիրառվեն թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարելու հարցում․ վարչապետ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Թմրամոլությունը ամբողջ աշխարհում ավելանում է և այսօր չկա մի երկիր, որ հայտարարի թմրամիջոցների ապօրինի շրջանառության նվազման մասին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովում Կառավարության հարց ու պատասխանի ժամանակ այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Հայաստանում թմրանյութերի ապօրինի շրջանառության դեպքերի աճին։
«Որովհետեւ նոր տեխնոլոգիաներով են վաճառում՝ «Տելեգրամ» ալիքներով: Թմրամիջոցների ծավալն այնքան շատ է, որ, այո, ակնհայտ է, որ թմրամիջոցների շրջանառությունը և օգտագործողների թիվը մեծացել է և մեծանում է: Այնքան է մեծացել, որ դա Անվտանգության խորհրդում քննարկման առարկա ենք դարձրել և տրվել են հանձնարարականներ։ Առաջիկայում ավելի արդյունավետ գործիքներ կկիրառվեն թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարելու հարցում»,-ասաց վարչապետը: