Քաղաքականություն

Հայ պատգամավորները հանդիպել են Կիպրոսի նախագահի հետ

1 րոպեի ընթերցում

Հայ պատգամավորները հանդիպել են Կիպրոսի նախագահի հետ

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի խորհրդարանական պատվիրակության անդամները Կիպրոս կատարած այցի ընթացքում հանդիպել են այդ երկրի նախագահ Նիկոս Խրիստոդուլիդիսի հետ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է Հայաստանի Ազգային ժողովի և Կիպրոսի ներկայացուցիչների պալատի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ,ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար, Հայկ Կոնջորյանը։

«Հանրապետության նախագահը չափազանց բարձր է գնահատել Հայաստանի և Կիպրոսի միջև եղբայրական հարաբերությունները: Փոխադարձաբար ընդգծել ենք միջխորհրդարանական համագործակցության բարձր մակարդակը և քննարկել ենք դրանք խորացնելու նոր հեռանկարները: Կիպրոսի Հանրապետության նախագահին ենք ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում ապօրինի անցակետ տեղադրելու հարցը: Քննարկել ենք Ադրբեջանի հետ ընթացող խաղաղության գործընթացը, առկա մարտահրավերները և դրանց լուծման ուղիները»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Կոնջորյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում