Հասարակական

Երևան-Կապան փորձնական թռիչքը տևել է 46 րոպե, կանոնավոր թռիչքներն ավելի կարճ կտևեն. նախարարն ամփոփեց արդյունքները

1 րոպեի ընթերցում

Երևան-Կապան փորձնական թռիչքը տևել է 46 րոպե, կանոնավոր թռիչքներն ավելի կարճ կտևեն. նախարարն ամփոփեց արդյունքները

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ամփոփեց Երևան-Կապան մարդատար ինքնաթիռի առաջին փորձնական թռիչքի արդյունքները։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե նախարարն ինչպե՞ս է գնահատում փորձնական տեխնիկական թռիչքի արդյունքները:

«Երկու հիմնական նպատակ կար, մեկը՝ նախ Երևանից Կապան թռիչքուղու ուսումնասիրությունը, երկրորդը՝ հենց բուն օդանավակայանին մոտեցող վայրէջքների և թռիչքների սխեմաների փորձարկումները: Բոլորը, կարծում եմ, բարեհաջող ընթացել են, առաջին գնահատականն այդպես է»,-ասաց Սանոսյանը:

Նախարարը հայտնեց, որ մոտ 2 ժամ աշխատել են օդանավակայանի հարակից տարածքում, 13 նման մոտեցումներ են տեղի ունեցել, 6 անգամ նաև՝ վայրէջքներ և թռիչքներ, 2 անգամ՝ երկրորդ մոտեցումներ: «Մի հատված ենք ունեցել, որտեղ ինքնաթիռը մոտ 2 րոպե որոշ սարքավորումներով չի նկատվել, որը տեխնիկական է, հենց դա էլ ուզում էինք հասկանալ, որ հետագայում այդ ուղղությամբ մեր ալեհավաք և այլ սարքավորումները շտկեինք»,-ասաց Սանոսյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում