ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսին Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի առթիվ ուղերձ է հղել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հունաստանում Հայաստանի դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջում տարածված ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Այսօր՝ ապրիլի 24-ին, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հարգանքի տուրք ենք մատուցում։
Դեմ ենք ցանկացած արարքի, որը խտրականություն և բռնություն է հրահրում մարդկության նկատմամբ»: