Life

Բրյունետը դարձել է «Եվրատեսիլ 2023»-ի ամենասիրված կին արտիստը

1 րոպեի ընթերցում

Բրյունետը դարձել է «Եվրատեսիլ 2023»-ի ամենասիրված կին արտիստը

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Եվրատեսիլ 2023» երգի հեղինակավոր մրցույթում Հայաստանի պատվիրակ Բրյունետը, որի եվրատեսիլյան «Future Lover» երգն արդեն սիրվել է աշխարհի տարբեր երկրներում, Wiwiblogs-ի հարցման արդյունքում համարվել է այս տարի անցկացվող մրցույթի ամենասիրված կին արտիստը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Բրյունետի օգտին քվեարկել է հարցվածների 25,98 տոկոսը։ Երկրորդ հորիզոնականում է Շվեդիայի ներկայացուցիչ Լորինը՝ 13,5 տոկոս ձայնով, իսկ երրորդ տեղում ֆրանսիացի երգչուհի Լա Զարրան է: Նրա օգտին քվերակել է հարցման մասնակիցների 8,48 տոկոսը:

Հոդվածում մեջբերվում է Բրյունետի եվարտեսիլյան երգի մի քանի տող և ասվում. «Նա որոշեց լինել լավը, անել լավն ու լինել ավելի լավը, և դուք լսեցիք նրան»:

«Եվրատեսիլ 2023»-ը կանցկացվի Լիվերպուլում։ Մրցույթի կիսաեզրափակիչները տեղի կունենան մայիսի 9-ին և 11-ին, եզրափակիչը՝ մայիսի 13-ին: Բրյունետը հանդես կգա երկրորդ կիսաեզրափակիչում։

Բաժին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում