Երևանում՝ 11:07,   3 Հունիս 2024

Տեղ գյուղի հատվածում զոհված 4 զինծառայողները հետմահու պարգևատրվել են

Տեղ գյուղի հատվածում զոհված 4 զինծառայողները հետմահու պարգևատրվել են

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տեղ գյուղի հատվածում զոհված 4 զինծառայողները, ՀՀ նախագահի հրամանագրով, հետմահու պարգևատրվել են Հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած արիության և անմնացորդ նվիրումի համար:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Հայաստանի նախագահի ստորագրած հրամանագրից, «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով է պարգևատրվել թիվ N զորամասի ստորաբաժանման հրամանատար, մայոր Մկրտիչ Արմենի Հարությունյանը:

Արիության մեդալներով են պարգևատրվել թիվ N զորամասի դասակի հրամանատար, լեյտենանտ Արթուր Ավետիսի Սահակյանը, թիվ N զորամասի սպա, լեյտենանտ Հենրիկ Վաչագանի Քոչարյանը, թիվ N զորամասի զինծառայող, կրտսեր սերժանտ Նարեկ Գագիկի Սարգսյանը:

2023 թվականի ապրիլի 11-ին Ադրբեջանը Տեղ գյուղի հատվածում ագրեսիա է իրականացրել, ինչի հետևանքով զոհվել է ՀՀ ԶՈՒ 4 զինծառայող։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am