Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Ստեփանակերտ-Բաքու երկխոսության համար միջազգային մեխանիզմների ամենատարբեր տարբերակներ կան. Փաշինյան

Ստեփանակերտ-Բաքու  երկխոսության համար միջազգային մեխանիզմների 
ամենատարբեր տարբերակներ կան. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստեփանակերտի և Բաքվի միջև երկխոսության համար միջազգային մեխանիզմների ամենատարբեր տարբերակներ կան:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ԱԺ-ում «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին» զեկույցի քննարկմանը:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյան հետաքրքրվեց, թե Բաքու-Ստեփանակերտ երկխոսության համար միջազգային ի՞նչ մեխանիզմ պետք է լինի:

«Միջազգային մեխանիզմի ամենատարբեր տարբերակներ կան: Ադրբեջանն ասում է՝ չէ, միջազգային մեխանիզմ չպետք է լինի, որովհետև դա իր ներքին գործն է: 2017 թվականին էլ  է Հայաստանը ներկայացնող գլխավոր բանակցողն ասել ՝ պրոբլեմն այն է, որ Ադրբեջանն ասում է՝ դա իր ներքին գործն է»,- նշեց վարչապետը:

Աննա Գրիգորյանը Տեղ գյուղում տեղի ունեցած իրադարձությունների համատեքստում ՀՀ իշխանություններին մեղադրեց անգործության մեջ՝ նշելով, որ ադրբեջանցիներն առաջ են գալիս, տեղակայվում, թույլ չեն տալիս, որ հայկական կողմն ամրաշինական, ինժեներական աշխատանքներ իրականացնի: Վարչապետը պատասխանեց, որ Տեղ գյուղում հաստատված իրադրության վերաբերյալ պատգամավորի տեղեկատվությունն առնվազն ամբողջական չէ, իրադարձություններն այդպես չեն տեղի են ունեցել:

«Հայկական կողմն այնպես չէ, որ այնտեղ չի եղել: Այնպես չէ, որ ադրբեջանցիներն ինչ-որ բան են արել, դրանից հետո է հայկական կողմն արել: Հայկական կողմն այնպես չէ, որ սեփական տարածքում ամրաշինական աշխատանքներ չի իրականացնում: Հայկական կողմն այնպես չէ, որ սահմանի հատվածներ հսկողության տակ չի առել: Բայց նաև այնպես չէ, որ այնտեղ խնդիրներ չան: Այնտեղ կան խնդիրներ, ու այդ խնդիրները կապված են և որոշակի գործունեության, և որոշակի անգործության հետ: Այդ երևույթները շատ անհանգստացնող են ու պրոբլեմատիկ»,- ասաց վարչապետը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am