Երևանում՝ 11:07,   21 Մայիս 2024

Հակառակորդի կողմից հրադադարի ինտենսիվ խախտման դեպքում ՊՆ-ն հանդես կգա հաղորդագրությամբ. ՀՀ ՊՆ խոսնակը՝ Սոթքի հանքավայրի ուղղությամբ կրակոցների մասին

Հակառակորդի կողմից հրադադարի ինտենսիվ խախտման դեպքում ՊՆ-ն հանդես 
կգա հաղորդագրությամբ. ՀՀ ՊՆ խոսնակը՝ Սոթքի հանքավայրի ուղղությամբ 
կրակոցների մասին

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ապրիլի 14-ի երեկոյան ժամը 19:00-ից 23:00 ընկած ժամանակահատվածում ադրբեջանական զինուժը կրակ է բացել Սոթքի հանքավայրի ուղղությամբ: Ապրիլի 15-ի առավոտյան կրակոցները վերսկսել են, ինչի հետևանքով որոշում է կայացվել անվտանգության նկատառումներից ելնելով դադարեցնել հանքավայրի աշխատանքը և տարհանել աշխատակիցներին: Այս մասին  «Արմենպրես»-ին հայտնեց «ԳեոՊրոՄայնինգ գոլդ» ընկերության ներկայացուցիչ Ռուզաննա Գրիգորյանը:

«Այս պահին իրավիճակը հանգիստ է, կրակոցներ չկան, սակայն հանքավայրի աշխատանքը մնում է դադարեցված»,- նշեց նա:

«Արմենպրես»-ը պաշտոնական տեղեկություն ստանալուն նպատակով կապ հաստատեց նաև ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արամ Թորոսյանի հետ:

 «Հակառակորդի կողմից հրադադարի ցանկացած ինտենսիվ խախտման դեպքում պաշտպանության նախարարությունը հանդես կգա համապատասխան հաղորդագրությամբ»,- ընդգծեց խոսնակը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am