Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

«Միլան»-ը Սպերցյանի տրանսֆերի համար առաջարկում է 8 միլիոն եվրո

«Միլան»-ը Սպերցյանի տրանսֆերի համար առաջարկում է 8 միլիոն եվրո

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և ռուսական «Կրասնոդար»-ի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի ծառայություններով հետաքրքրված է իտալական գրանդ ակումբներից մեկը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ինչպես գրում է La Gazzetta dello Sport-ը, «Միլան» ֆուտբոլային ակումբը պատրաստ է Սպերցյանի համար վճարել 8 միլիոն եվրո: Ռուսական «Կրասնոդար»-ը, սակայն, հայ կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատում է 12 միլիոն եվրո:

Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդար»-ի ակադեմիայի սան է: Ծնվել է 2000 թվականին: 2019 թվականից հանդես է գալիս «Կրասնոդար»-ի հիմնական կազմում: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմին Սպերցյանը միացել է 2021 թվականին, նորամուտը հավաքականում նա նշել է Հայաստան-Ռումինիա խաղում: Առաջին գոլը հավաքականի կազմում Սպերցյանը հեղինակել է նորամուտի խաղում։

Հետևեք մեզ Ինստագրամում


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am