Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Հայաստանի հունական համայնքը նշել է Հունաստանի ազգային տոնը

Հայաստանի հունական համայնքը նշել է Հունաստանի ազգային տոնը

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մարտի 26-ին վարչապետի աշխատակազմի Ազգային փոքրամասնությունների կրթամշակութային կենտրոնում Երևանի «Պոնտի» հունական համայնքը կազմակերպեց միջոցառում՝ նվիրված Հունաստանի ազգային տոնի՝ Անկախության օրվա և Օսմանյան Թուրքիայի լծից ազատագրման 202-րդ տարեդարձի առթիվ:

Տոնական միջոցառմանը ներկա էր Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի դեսպանության ռազմական կցորդ Գերասիմոս Ավլոնիտիսը: Ելույթ ունեցավ նաև Հայաստանի հույների «Պատրիդա» հունական համայնքի նախագահ Էդուարդ Պոլատովը: Միջոցառման ընթացքում ներկայացվեց Հունաստանի պատմությունը, ելույթ ունեցան համայնքի կիրակնօրյա դպրոցի սաները: Հունաստանի անկախության օրվա տոնախմբությունը համընկնում է հույն ուղղափառ եկեղեցում Ավետման տոնի հետ։

Հունաստանի անկախության օրը նշվում է ամեն տարի մարտի 25–ին։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am