Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

«Նոր գիրք»-12/23. Գրիգորյան, Քրիստի, Սարգսյան

«Նոր գիրք»-12/23.   Գրիգորյան, Քրիստի, Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին: Այս շաբաթ «Արմենպրես»-ն առանձնացրել է 2023 թվականին հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների երեք ուշագրավ գրքեր՝ տարբեր խորագրերի ներքո:

Հայ գրականություն
Վահագն Գրիգորյան, «Թռչունի հոգին»
vahagn.jpg (201 KB)

Վահագն Գրիգորյանի «Թռչունի հոգին» վիպակը անկախության շրջանի հայ գրականության դիմորոշ ստեղծագործություններից է, որում ժամանակի նշաններն ընդհանրացված են էքզիստենցիալ փախուստի գեղարվեստական իրացմամբ, կոլորիտային կերպարներով, սուր հարցադրումներով: Խմբագիր՝ Արքմենիկ Նիկողոսյան։ Գիրքը լույս է ընծայել «Անտարես»-ը:

Թարգմանական գրականություն
Ագաթա Քրիստի, «Հայտարարվում է սպանություն»
haytararvum e.jpg (24 KB)

Անգլիական փոքրիկ գյուղի՝ Չիփինգ Քլեգհորնի խաղաղ ու կանխատեսելի առօրյան իր բնականոն հունից շեղվում է, երբ մի օր առավոտյան բնակիչները գյուղի թերթում կարդում են մի արտասովոր հայտարարություն, որում հստակ նշվում էր առաջիկայում սպասվող սպանության վայրն ու ժամանակը: Գյուղի հետաքրքրասեր բնակիչները նշված ժամին հավաքվում են նշված վայրում՝ Լեթիշիա Բլեքլոքի տանը: Կատա՞կ, թե՞ մանրակրկիտորեն ծրագրված հանցանք. միսս Մարփլի խորաթափանց ու փորձառու ուղեղը աստիճանաբար կքանդի խճճված կծիկը: Թարգմանությունը՝ Էլիզա Սարգսյանի։ Գիրքը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ»-ը:

Փաստավավերագրական գրականություն
Սուրեն Սարգսյան, «Մի կյանքից ավելի»
mi kyanqic avel.jpg (189 KB)

Ի՞նչ կապ կարող են ունենալ Մոնթե Մելքոնյանը, հայկական ջութակագործության դպրոցի առաջին գործիքը, Աֆղանստանում իրականացված հատուկ օպերացիաները, Հռոմի Հովհաննես Պողոս Բ պապը եւ Հայաստանի դեսպանը, որը Կոմիտասի ստեղծագործություններն անձամբ էր կատարում՝ նվագախմբի հետ ներկայացնելով օտարերկրյա լսարաններին:

Մոնթե Մելքոնյանին Հայաստան տեղափոխելու օպերացիայի հեղինակը, Աֆղանստանում հատուկ օպերացիաներ մշակողը, Հռոմի պապի հետ անձնական նախաձեռնությամբ հանդիպած պաշտոնյան եւ պրոֆեսիոնալ ջութակահարը, որը Շահեն Երիցյանի առաջին գործիքով Հայաստանը ներկայացնում էր եվրոպական լսարաններին, նույն մարդն էր: Այս գիրքը երաժիշտ, հետախույզ, գնդապետ եւ դեսպան Արմեն Սարգսյանի կյանքի եւ գործունեության մասին է։ Այն դրվագների, որոնք տարիներ շարունակ անհայտ էին նույնիսկ նրան ճանաչողներին։ Գիրքը լույս է ընծայել Newmag-ը:

«Նոր գիրք»-ը ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am