Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

ԳՐԵԿՈ-Ն դրական է գնահատել դատավորների, պատգամավորների և դատախազների շրջանում կոռուպցիայի կանխարգելման ոլորտում Հայաստանի ձեռքբերումները

ԳՐԵԿՈ-Ն դրական է գնահատել դատավորների, պատգամավորների և 
դատախազների շրջանում կոռուպցիայի կանխարգելման ոլորտում Հայաստանի 
ձեռքբերումները

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եվրոպայի Խորհրդի Կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խումբը (ԳՐԵԿՈ) իրականացրել է Հայաստանում դատավորների, պատգամավորների և դատախազների շրջանում կոռուպցիայի կանխարգելման հերթական գնահատումը (Հայաստանը դեռևս 2015 թվականից անցնում է այս գնահատումը)։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ արդարադատության նախարարությունից։

2019թ․-ից ի վեր ԳՐԵԿՈ-ի հանձնարարականների կատարման ցածր մակարդակի պատճառով Հայաստանի կատարողականը գնահատվում էր «համընդհանուր անբավարար» (18 ընդհանուր ներկայացված հանձնարարականներից 11-ը մնալով չկատարված)։

2022թ․ իրականացված լայնածավալ հակակոռուպցիոն և դատաիրավական ոլորտի բարեփոխումների, ինչպես նաև սույն թվականի մարտի 20-ից 24-ը Ստրասբուրգ քաղաքում կայացած ԳՐԵԿՈ-ի 93-րդ լիագումար նիստի ընթացքում Հայաստանի մշտական պատվիրակության լրացուցիչ քննարկումների արդյունքում թվով ևս երկու հանձնարարական՝ գնահատվել է կատարված։ Արդյունքում Հայաստանը վերջապես դուրս եկավ ԳՐԵԿՈ-ի գնահատման անհամապատասխանության գործընթացից՝ այլևս չհամարվելով «համընդհանուր անբավարար» կատարողական ունեցող երկիր:

ՀՀ արդարադատության նախարարությունը հետևողական է լինելու կոռուպցիայի դեմ պայքարի շարունակականության հարցում՝ հետամուտ լինելով ԳՐԵԿՈ-ի հանձնարարականների լիարժեք կատարումն ապահովելուն։

Եվրոպայի Խորհրդի Կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խումբը ԵԽ անդամ պետությունների հակակոռուպցիոն ստանդարտների պահպանման մոնիթորինգի համար ստեղծված մարմին է, որը գործում է 1999 թվականից: Հայաստանի Հանրապետությունը անդամակցում է ԳՐԵԿՈ-ին 2004 թվականից ի վեր և պարբերաբար ենթարկվում է գնահատման՝ ԳՐԵԿՈ-ի հանձնարարականների կատարման համատեքստում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am