Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ՀՀ-ն և Թուրքիան պատրաստ են մինչև 2023-ի զբոսաշրջային սեզոնի մեկնարկը բացել սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար

ՀՀ-ն և Թուրքիան պատրաստ են մինչև 2023-ի զբոսաշրջային սեզոնի մեկնարկը 
բացել սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը և Թուրքիան մինչև 2023 թվականի զբոսաշրջային սեզոնի սկիզբը պայմանավորվել են բացել սահմանը երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական ​​անձնագրեր ունեցող անձանց համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում, հավելելով, որ Երևանը ակտիվ աշխատանքներ է տանում այդ ուղղությամբ։

Ներկայացնելով կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը՝ նախարարը ասաց, որ 2022 թվականին շարունակվել է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։

Միրզոյանը հիշեցրեց, որ փետրվարի 15-ին աշխատանքային այցով մեկնել էր Թուրքիա՝ ցավակցելու երկրաշարժի հետևանքով մեծաթիվ զոհերի կապակցությամբ։

« Թուրքիայի արտաքին գործերի նախարարի հետ վերահաստատել ենք մինչև այս տարվա զբոսաշրջային սեզոնի բացումը հայ-թուրքական սահմանը երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական ​​անձնագրեր ունեցող անձանց համար բացելու պատրաստակամությունը»,- ասաց Միրզոյանը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am