Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Իրանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով շուրջ 7 տասնյակ մարդ է վիրավորվել

Իրանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով շուրջ 7 տասնյակ մարդ է 
վիրավորվել

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի Խոյ շրջանում և քաղաքում մարտի 24-ի առավոտյան տեղի ունեցած 5,6 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով առնվազն 68 մարդ է վիրավորվել: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Mehr գործակալությանը:

Լրատվամիջոցը հիշեցնում է, որ ստորգետնյա ցնցումները տեղի են ունեցել առավոտյան ժամը 6:46-ին՝ օջախի 8 կմ խորությամբ: Ցնցումները զգացվել են հարևան խոշոր քաղաքներում՝ Արևմտյան Ադրբեջան նահանգի մայրաքաղաք Ուրմիում, ինչպես նաև Իրանի հյուսիս-արևմուտքում գտնվող Արևելյան Ադրբեջան նահանգի մայրաքաղաք Թավրիզում։

Իրանի Կարմիր մահիկի կազմակերպության նախնական տվյալներով՝ 68 տուժածները բուժօգնության են դիմել հիվանդանոց։

Հաղորդվում է նաև, որ Խոյ շրջանի և հարևան Արևմտյան Ադրբեջան նահանգի Սալմաս շրջանի 7 գյուղերում շենքերի պատերին ճաքեր են առաջացել:

Mehr-ը հիշեցնում է, որ հունվարին Խոյ շրջանում ավելի հզոր երկրաշարժ էր տեղի ունեցել, որի հետևանքով մի քանի մարդ էր զոհվել, տասնյակ մարդիկ՝ վիրավորվել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am