Երևանում՝ 11:07,   9 Հունիս 2024

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը կայցելի Հայաստան

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը կայցելի Հայաստան

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Քեթրին Կոլոնան ապրիլի վերջին կայցելի Հայաստան և Ադրբեջան։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը՝ Սենատում պատասխանելով պատգամավոր Ֆիլիպ Պեմեզեկի հարցին։

Պատգամավորը հարցրել է, թե արդյոք Ֆրանսիան պատրա՞ստ է Հայաստանի համար ուղղել նույնքան դիվանագիտական և ռազմական միջոցներ, որքան համախմբել է Ուկրաինայի համար, որպեսզի պաշտպանի բարեկամ ժողովրդին։

Ի պատասխան՝ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը նշել է․ «Ֆրանսիան առաջին օրվանից դատապարտել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումը։ Այս արգելափակումը լարվածություն է առաջացնում։ Ես ապրիլի վերջին պլանավորում եմ այցելել Երևան և Բաքու՝ այս ուղերձը փոխանցելու։ Ֆրանսիան քայլեր է ձեռնարկում»։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am