Երևանում՝ 11:07,   3 Հունիս 2024

ՌԴ և Թուրքիայի պաշտպանության նախարարներ ի թիվս այլ հարցերի քննարկել են ԼՂ կարգավորումը

ՌԴ և Թուրքիայի պաշտպանության նախարարներ ի թիվս այլ հարցերի քննարկել 
են ԼՂ կարգավորումը

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքական կողմի նախաձեռնությամբ մարտի 22-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի և Թուրքիայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի միջև։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:

«Բանակցությունների ընթացքում կողմերը քննարկել են սևծովյան նախաձեռնության իրականացման արդյունքները, սիրիական և Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցերը, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող համագործակցության այլ ոլորտներ», - նշել է նախարարությունը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am