Երևանում՝ 11:07,   3 Հունիս 2024

Խաղաղապահ զորակազմի ուղեկցությամբ այդ ճանապարհով տեղի է ունենում քաղաքացիական անձանց տեղափոխություն. Արցախի ՆԳՆ-ն հերքել է Ադրբեջանի տարածած լուրերը

Խաղաղապահ զորակազմի ուղեկցությամբ այդ ճանապարհով տեղի է ունենում 
քաղաքացիական անձանց տեղափոխություն. Արցախի ՆԳՆ-ն հերքել է Ադրբեջանի 
տարածած լուրերը

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվությունն է տարածել այն մասին, թե իբր հայկական կողմը, ռուս խաղաղապահների ուղեկցությամբ, զորք և զինամթերք է տեղափոխել Ստեփանակերտ-Ղայբալիշեն-Լիսագոր անտառային ճանապարհով:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության տարածած հայտարարությունից, իրականում, խաղաղապահ զորակազմի ուղեկցությամբ այդ ճանապարհով տեղի է ունենում միայն քաղաքացիական անձանց և հումանիտար բեռների տեղափոխություն Արցախի բնակավայրերի միջև:

336867791_955930385588911_2609189518531009451_n.jpg (36 KB)

«Շուշիի շրջանի որոշ գյուղերի հետ մայրաքաղաքի բնականոն հաղորդակցությունն ընդհատվել է 2022 թվականի դեկտեմբերի 12-ից՝ Ադրբեջանի կողմից Ստեփանակերտ-Գորիս միջպետական մայրուղին արգելափակելու պատճառով:

«Հաշվի առնելով այդ լեռնային ճանապարհի աշխարհագրական բարդ ռելիեֆը՝ դրանով երթևեկությունը կազմակերպվում է մեծ ու բարձր մեքենաներով, որոնք ադրբեջանական կողմը փորձ է անում ներկայացնել որպես ռազմական նշանակության փոխադրումներ իրականացնող մեքենաներ: Ռուս խաղաղապահները կատարել են իրենց գործառույթը՝ ամրագրված 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ: Հաշվի առնելով մարտի 5-ի դիվերսիոն հարձակումը Արցախի ոստիկանների վրա և առաջացած լրացուցիչ անվտանգային ռիսկերը՝ ռուսական կողմն ապահովել է քաղաքացիական անձանց ու բեռների անվտանգ տեղաշարժը»,- նշված է Արցախի ՆԳ նախարարության տարածած հայտարարության մեջ:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am