Սպորտ

Թուրքիայի դեմ խաղում պարտավոր ենք հաղթել. Ժիրայր Շաղոյան

1 րոպեի ընթերցում

Թուրքիայի դեմ խաղում պարտավոր ենք հաղթել. Ժիրայր Շաղոյան

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամ Ժիրայր Շաղոյանի կարծիքով Հայաստանի հավաքականը պարտավոր է հաղթել Թուրքիայի թիմին:

«Հայաստանի հավաքականի նորեկները մեծ ներդրում ունեն թիմում, քանի որ ակտիվ ֆուտբոլիստներ են: Նրանք կարող են օգուտ տալ հավաքականին: Թուրքիայի դեմ խաղում պարտավոր ենք հաղթել: Ունենք լուրջ ֆուտբոլիստներ, որոնց հետ կարող ենք հաղթանակի հասնել»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց Շաղոյանը:

Անդրադառնալով նոր մարզչի հետ աշխատանքին` կիսապաշտպանն ընդգծեց, որ Հայաստանի հավաքականը կարող է նոր մարզչի բերած փիլիսոփայությամբ հաղթանակի հասնել:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը մարտի25-ին Երևանում կընդունի Թուրքիայի ազգային թիմին:Հանդիպումը կկայանա Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում:Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով21:00-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում