Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Քերոբյանը հայտնել է, թե քանի ՌԴ քաղաքացի է տեղափոխվել Հայաստան անցած տարի

Քերոբյանը հայտնել է, թե քանի ՌԴ քաղաքացի է տեղափոխվել Հայաստան անցած 
տարի

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անցած տարի Հայաստան է տեղափոխվել ավելի քան 100 հազար ՌԴ քաղաքացի: Զուտ վերաբնակեցումն անցյալ տարվա ընթացքում կազմել է 108-110 հազար, այսինքն՝ այդքան ռուսաստանցի տեղափոխվել է Հայաստան և մնացել մշտական բնակության: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Ведомости»-ին տված հարցազրույցում նման տվյալներ է ներկայացրել ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Քերոբյանի խոսքով՝ միջին հաշվով ռուսաստանցիները Հանրապետությունում բացում են «տարեկան 500 բիզնես»: Անցյալ տարի գրանցվել է 2500 իրավաբանական անձ՝ ռուս մասնակիցներով, ինչպես նաև 4000 անհատ ձեռնարկատեր։ Որոշ ընկերություններում աշխատակազմը կարող է հասնել 600-700 մարդու, հավելել է նախարարը։

Քերոբյանը մատնանշել է, որ ռուսների տեղափոխման շնորհիվ ապահովվել է Հայաստանի տնտեսության զգալի աճ՝ ընդհանուր 12,6 % աճից «տեղափոխումը կազմել է ավելի քան 3 տոկոսային կետ»։

Բացի այդ, Քերոբյանը նշել է, որ Մոսկվան և Երևանն ամբողջությամբ հրաժարվել են դոլարով և եվրոյով հաշվարկներից և օգտագործում են ազգային արժույթներ։ Նախարարը հայտնել է, որ դրա համար դրամն առայժմ ավելի նախընտրելի է, այն ավելի քիչ անկայուն է, քան ռուբլին, իսկ վերջին մեկ տարվա ընթացքում դոլարի նկատմամբ դիրքերն ամրապնդել է գրեթե 20 %-ով։

Քերոբյանը նաև նշել է, որ, հնարավոր է, ամռանը ռուսաստանցիները Հայաստանի տարածքով կարողանան Թուրքիա մեկնել։ Պետությունների միջև սահմանը փակ է արդեն 35 տարի, սակայն Անկարայի հետ արդեն պայմանավորվածություն կա բացել այն երրորդ երկրների քաղաքացիների համար։

Իր հերթին RBC պարբերականը հայտնում է, որ Ռուսաստանի հարևան մյուս երկրները նույնպես հայտնել են 2022 թվականին ռուսաստանցիների զգալի հոսքի մասին։ Անցյալ տարվա առաջին 9 ամսում, ըստ Վրաստանի ՆԳՆ-ի, Վրաստան է ժամանել Ռուսաստանի 112 հազար քաղաքացի: Ըստ Ղազախստանի ՆԳՆ-ի՝ սեպտեմբերի վերջին և հոկտեմբերի սկզբին, երբ Ռուսաստանում սկսվեց մասնակի զորահավաք, ավելի քան 200 000 ՌԴ քաղաքացի մուտք է գործել Ղազախստան, որոնցից մոտ 147 000-ը հեռացել է:

Նշվում է, որ ռուսաստանցիների հոսքը դրական ազդեցություն է ունեցել երկու երկրների տնտեսությունների վրա։ Վրաստանում տնտեսությունն, ընդհանուր առմամբ, աճել է ավելի քան 10%-ով, Ղազախստանում՝ ավելի քան 3%-ով։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]