Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Ռուսաստանը չի ճանաչում Հաագայի միջազգային քրեական դատարանի իրավասությունը. Պեսկով

Ռուսաստանը չի ճանաչում Հաագայի միջազգային քրեական դատարանի իրավասությունը. Պեսկով

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը չի ճանաչում Հաագայի միջազգային քրեական դատարանը և չի ճանաչում այս դատարանի իրավասությունը: Նման հայտարարություն է արել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «Интерфакс» գործակալությունից:

«Մենք չենք ճանաչում այդ դատարանը, չենք ճանաչում այդ դատարանի իրավասությունը: Այդպես Էլ դրան կվերաբերվենք»,-լրագրողներին ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, որ Հաագայի դատարանը մտադիր է երկու քրեական գործ հարուցել Ռուսաստանի դեմ։

«Ընդհանուր առմամբ, մենք չենք դադարում հիշել, որ երկար տարիներ ոչ մի միջազգային դատական ​​մարմին, նույնիսկ նրանք, որոնց մենք չենք ճանաչում, ոչ էլ միջազգային հանրության մյուս անդամները, ժամանակ չեն գտել ուշադրություն դարձնել քաղաքացիական ենթակառուցվածքների ոչնչացմանը, քաղաքացիական անձանց սպանություններին, որոնք ուկրաինացի ազգայնականները կազմակերպել են Դոնբասում», - հավելել է Պեսկովը։

Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկատվություն Էր հայտնվել այն մասին, որ Միջազգային քրեական դատարանը մտադիր է երկու քրեական գործ հարուցել Ռուսաստանի դեմ, որոնք կապված են այն բանի հետ, թե ՌԴ-ն, ենթադրաբար, հարվածներ Է հասցրել Ուկրաինայի քաղաքացիական ենթակառուցվածքին և ուկրաինացի երեխաներին տարել Է ճամբարներ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am