Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանը երկու ամսով կալանավորվել է

Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանը երկու ամսով կալանավորվել է

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Դատարանը բավարարել է Երևանի քաղաքապետի տեղակալ Գևորգ Սիմոնյանին կալանավորելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը։ Տեղեկությունն «Արմենպրես»-ին հաստատեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։ Սիմոնյանը երկու ամիս կմնա կալանքի տակ։

Ավելի վաղ, Հակակոռուպցիոն կոմիտեն հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ 2020-2022-ին առողջապահության փոխնախարարի պաշտոնը զբաղեցրած Գևորգ Սիմոնյանը, պատասխանատու լինելով պետական ֆինանսավորման բաշխման համար, քավոր-սանիկական կապ ունենալով «Մեդլայն» կլինիկայի տնօրենի հետ, բավարար վերահսկողություն չի իրականացրել, ինչի հետևանքով Բաբկեն Շահումյանը հափշտակել է շուրջ 120 միլիոն դրամ։  Կորոնավիրուսի համավարակի շրջանում չարաշահումների առթիվ ձերբակալվել էր 11 անձ, այդ թվում՝ Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանը։

 «Մեդլայն» բժշկական կենտրոնի տնօրեն Բաբկեն Շահումյանը արդեն իսկ կալանավորվել է, իսկ «Թոքաբանության ազգային կենտրոնի» դեղակայուն բաժանմունքի վարիչ Լ. Ե.-ի նկատմամբ ընտրվել է այլընտրանքային խափանման միջոց տնային կալանքը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am