Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Արցախի նախագահի խորհրդականն անդրադարձել է Ադրբեջանի ապատեղեկատվություններին

Արցախի նախագահի խորհրդականն անդրադարձել է Ադրբեջանի 
ապատեղեկատվություններին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի նախագահի խորհրդական Նելլի Բաղդասարյանն ապատեղեկատվություն է որակել ադրբեջանական ԶԼՄ-ների տարածած լուրերը, որոնք Արցախի Հանրապետության եւ Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը փորձել են ներկայացնել որպես, այսպես կոչված, «նախնական քննարկումներ Ղարաբաղի շրջանի հայերի ռեինտրեգրացիայի մասին»։

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Արցախի նախագահի խորհրդական Նելլի Բաղդասարյանը նշեց, որ Արցախի նախագահի մամուլի խոսնակն էր մանրամասներ հայտնել ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջնորդությամբ և մասնակցությամբ Արցախի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության պաշտոնական ներկայացուցիչների հանդիպման մասին, որի ընթացքում քննարկվել են հումանիտար և ենթակառուցվածքային բնույթի հարցեր: Հանդիպումից հետո ադրբեջանական ԶԼՄ-ները ակտիվորեն ապատեղեկատվություն են տարածում` այն ներկայացնելով որպես, այսպես կոչված, «նախնական քննարկումներ Ղարաբաղի շրջանի հայերի ռեինտրեգրացիայի մասին»:

«Արցախի Հանրապետության նախագահը փետրվարի 23-ի ուղերձում և մարտի 1-ի կառավարության նիստի ընթացքում հերթական անգամ բացառել է Ադրբեջանի հետ ինտեգրացիոն որևէ գործընթաց՝ հատկանշելով, որ Ադրբեջանի հետ քաղաքական երկխոսությունը հակամարտության կարգավորման նպատակով հնարավոր է միայն միջազգային միջնորդական ձևաչափի շրջանակներում»,- ընդգծեց մեր զրուցակիցը։

Խոսելով ադրբեջանական ԶԼՄ-ների տարածած հաջորդ ապատեղեկատվության մասին, որի համաձայն՝ կողմերի պաշտոնական ներկայացուցիչների հաջորդ հանդիպումն իբր «կարող է տեղի ունենալ Գյանջայում կամ Աղդամում», ընդ որում՝ առանց ՌԴ խաղաղապահ զորակազմի մասնակցության, Արցախի նախագահի խորհրդականը շեշտել է, որ սա ևս չի համապատասխանում իրականությանը, քանի որ 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո Արցախի Հանրապետության հումանիտար և ենթակառուցվածքային խնդիրների կարգավորման հետ կապված Ադրբեջանի եւ Արցախի Հանրապետության ներկայացուցիչների հաղորդակցությունները և հանդիպումները կազմակերպվում են ՌԴ խաղաղապահ զորակազմի կողմից սահմանված վայրում, նրանց միջնորդությամբ և մասնակցությամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]