Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Տնտեսական ակտիվության ցուցանիշը տարվա առաջին ամսին աճել է 10.5 տոկոսով

Տնտեսական ակտիվության ցուցանիշը տարվա առաջին ամսին աճել է 10.5 
տոկոսով

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2023 թվականի հունվարին 10.5 տոկոսով ավելացել է նախորդ տարվա հունվարի նկատմամբ, այնինչ այս տարվա հունվարի ցուցանիշը 2022-ի դեկտեմբերի նկատմամբ նվազել է 46.1 տոկոսով: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին փաստում են ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները:

Արդյունաբերական արտադրանքի ծավալը այս տարվա հունվարին նախորդ տարվա հունվարի համեմատ ավելացել է 1.4 տոկոսով: Շինարարության ծավալն այս տարվա հունվարին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ ավելացել է 12.2 տոկոսով:

Առևտրի շրջանառությունում հունվարին 2022-ի հունվարի նկատմամբ  ավելացումը կազմել է 17.7 տոկոս: Հայաստանում 2023 թվականի հունվարին մատուցված ծառայությունների ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ ավելացել է 25.9 տոկոսով:

2023 թվականի հունվարին սպառողական գների ինդեքսը 2022-ի հունվարի համեմատ աճել է 8.1 տոկոսով: Արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը հունվարին նախորդ տարվա հունվարի համեմատ աճել է 1.6 տոկոսով: Իսկ էլեկտրաէներգիայի արտադրության ծավալն այս տարվա առաջին ամսին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ նվազել է 1.5 տոկոսով:

Արտաքին առևտրաշրջանառության ծավալներում այս տարվա հունվարին  նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ արձանագրել է 93.8 տոկոս աճ: Ընդ որում` արտահանումն աճել է 2.3 անգամ, իսկ ներմուծումը՝ 72.5 տոկոսով:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]