Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Պետք է ցույց տանք, որ անհրաժեշտ է Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառել. ԵԽ պատգամավոր

Պետք է ցույց տանք, որ անհրաժեշտ է Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ 
կիրառել. ԵԽ պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փաստահավաք առաքելությամբ Հայաստան ժամանած Եվրոպական խորհրդարանի պատգամավորները պատրաստվում են ԵԽ-ում ցույց տալ, որ Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամից խուսափելու համար անհրաժեշտ է Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Երևանում հրավիրված ասուլիսում ասաց Եվրոպական Խորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր, ԵԽ-ում Արցախի հետ բարեկամության խմբի համանախագահ Ֆրանսուա Ալֆոնսը:

ԵԽ պատգամավորները փաստահավաք առաքելությամբ Հայաստան են այցելել փետրվարի 21-24-ը՝  ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի աշխատանքների արդյունքում:

Անդրադառնալով հարցին, թե ԵԽ պատգամավորները ինչ ճնշում կարող են կիրառել Լաչինի միջանցքը բացելու ուղղությամբ՝ Ֆրանսուա Ալֆոնսն ասաց. «Միակ ճնշումը, որ մենք ԵԽ-ում կարող ենք կիրառել, դիվանագիտական ճնշումներն են: Եվրոպան հնարավորություն ունի, օրինակ, պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ: Եվ մենք ուզում ենք այդ ճանապարհի վրա դնել ԵՄ-ին»:

Նա նշեց, որ ԵՄ-ն 27 տարբեր պետությունների ամբողջություն է: Եվ իրենց գաղափարն այն է, որ ի մի բերեն եվրոպական բոլոր դիվանագիտությունները՝ այն դիվանագիտության հետևում, որն ամենաշատն է ներգրավված այս հարցի մեջ:

«Մենք տեսնում ենք, որ ամեն շաբաթ Լաչինի միջանցքի բացման պահանջները գնալով շատանում են: Եվ կարող ենք տեսնել, որ ադրբեջանական թեզերը վարկաբեկվում են: Մենք պետք է ցույց տանք, որ այս հումանիտար ճգնաժամից խուսափելու համար անհրաժեշտ է, որ Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառվեն: Դա մենք գուցե և պահանջենք»,-ասաց Եվրախորհրդարանի պատգամավորը:

Ֆրանսուա Ալֆոնսը կարծում է, որ Ալիևը միջազգային ճնշումների ներքո կկորցնի իր վարկանիշը: Նա հույս հայտնեց, որ Ադրբեջանի հետ տնտեսական հետաքրքրություններ ունեցող երկրները կհասկանան, որ համագործակցում են կրիմինալ կառավարության հետ:

«Մենք բոլորս ամեն ինչ կանենք, որ միջազգային հանրությունն իր ուշադրությունը կենտրոնացնի այս հարցին: Իհարկե, դա շատ դժվար է»,-ասաց ԵԽ պատգամավորը:

Ըստ նրա՝ ԼՂ-ի իրավիճակը կարող է կայունանալ միայն այն դեպքում, եթե հնարավոր լինի մոբիլիզացնել միջազգային հանրության ողջ ուշադրությունը:

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը նշեց, որ իրենց հիմնական նպատակն այս պահին Լաչինի միջանցքը շրջափակումից դուրս բերելն է, Արցախի ժողովրդին մեկուսացումից հանելը: Նա նշեց ԵԽ-ում Արցախի հետ բարեկամության խմբի համանախագահների կարևոր դերակատարության մասին:

«Մենք երեկ ամբողջ օրը Գորիսում էինք, լայն հանդիպումներ ունեցանք: Իրենք մոտիկից տեղեկացան բոլոր հարցերին, տեսան, թե որտեղ են գտնվում ադրբեջանցիները սեպտեմբերի 12-ի ոտնձգությունից հետո: Եվ նրանք դա պետք է ներկայացնեն Եվրոպական խորհրդարանում»,-ասաց Գասպար Կարապետյանը:

Հայաստան ժամանած ԵԽ պատգամավորները մեծ թվով հանդիպումներ են ունեցել նաև Երևանում: Նրանք հանդիպել են նաև ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի հետ, կհանդիպեն ընդդիմության ներկայացուցիչների հետ, հանդիպում են ունեցել նաև ԱԳՆ-ում, ՊՆ-ում, Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]