Հասարակական

Ավանեսյանը վստահ է՝ Ամուլսարի հանքը կշահագործվի ստանդարտներին համապատասխան, որպեսզի քաղաքացիների առողջությանը վնաս չհասցվի

2 րոպեի ընթերցում

Ավանեսյանը վստահ է՝ Ամուլսարի հանքը կշահագործվի ստանդարտներին համապատասխան, որպեսզի քաղաքացիների առողջությանը վնաս չհասցվի

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարար վստահ է, որ բոլոր նոր տեխնոլոգիական միջոցներն ու հնարավորություններն օգտագործվելու են՝ ապահովելու Ամուլսարի հանքի անվտանգ ու ստանդարտներին համապատասխան շահագործումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ավանեսյանը նման դիրքորոշում հայտնեց կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում:

«Վստահ եմ, որ բոլոր անհրաժեշտ փորձաքննություններն իրականացվել են, իրականացվում են: Եվ ընթացքում էլ խստագույն իրականացվելու է մոնիթորինգ»,-ասաց նախարարը:

Ավանեսյանը վստահեցրեց, որ գերատեսչությունը մշտապես հետևում է ոչ միայն տվյալ, այլ նաև այլ հանքարդյունաբերական կազմակերպությունների կողմից շահագործման հետևանքով մարդկանց առողջությանը հասցված հնարավոր ռիսկերին: Եվ դրանց վերաբերյալ պարբերաբար որոշ գնահատականներ հնչեցնում են:

«Վստահ ենք, որ բոլոր նոր տեխնոլոգիական միջոցներն ու հնարավորություններն օգտագործվելու են՝ ապահովելու անվտանգ ու ստանդարտներին համապատասխան շահագործում»,-նշեց Ավանեսյանը:

Հայաստանի կառավարությունը փետրվարի 22-ին 250 միլիոն դոլարի համաձայնագիր ստորագրեց «Լիդիան Արմենիա» ընկերության հետ, որին պատկանում է Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման լիցենզիան։ Ամուլսարի հանքավայրի շահագործման դիմաց Հայաստանը կստանա «Լիդիան Արմենիա»-ի բաժնետոմսերի 12,5 տոկոսը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում