Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Փաշինյանը Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակի վրա միջազգային հանրության խիստ ուշադրության կարիք է տեսնում

Փաշինյանը Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակի վրա միջազգային հանրության 
խիստ ուշադրության կարիք է տեսնում

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում Հարավային Կովկասի անվտանգության վերաբերյալ պանելային քննարկմանն անդրադարձավ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակմանը։ «Արդեն 70 օր է, ինչ Լաչինի միջանցքը փակ է, և, դժբախտաբար, մենք Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ ունենք։ Ինչպես նաև այնտեղ էներգետիկ ճգնաժամ կա, որովհետև խաթարված են էլեկտրականության, ինչպես նաև գազի մատակարարումները Լեռնային Ղարաբաղ։ Վերջին 70 օրերի ընթացքում 10 անգամ խաթարվել է Լեռնային Ղարաբաղի գազամատակարարումը։ Սա խնդիր է, որը պետք է հասցեագրվի»,- ասաց ՀՀ վարչապետը։

Նա հավելեց, որ Լաչինի միջանցքի վերաբերյալ հստակ կարգավորումներ են տրված 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ։ Նրա խոսքով՝ եռակողմ հայտարարությամբ Ադրբեջանի և ՌԴ խաղաղապահների պարտականությունն է  ապահովել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով, բայց հիմա բացարձակապես հակառակ իրավիճակն է։

Վարչապետն ընդգծեց, որ միջազգային հանրությունը պետք է խիստ ուշադրության կենտրոնում պահի այս իրավիճակը, որովհետև դրա շարունակվելու դեպքում անշրջելի մարդասիրական հետևանքներ կարող են առաջանալ Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի համար։

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]