Երևանում՝ 11:07,   20 Մայիս 2024

Գլենդելում գարնանը կբացվի առաջին «Արմաթ» աշխատանոցը

Գլենդելում գարնանը կբացվի առաջին «Արմաթ» աշխատանոցը

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարտի 18-26 սպասվում է «Արմաթ» ազգային կրթական ծրագրի պատվիրակության այցը ԱՄՆ՝ հայկական համայնքի և տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչների շրջանում ծրագրի ճանաչելիությանը նպաստելու նպատակով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պատվիրակությունը կգլխավորի Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Հայկ Չոբանյանը։ 

Մարտի 18-ին Գլենդելի Միացյալ Նահանգների սպորտային ակադեմիայում տեղի կունենա «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոցի բացման արարողությունը։

Մարտի 19-ին Hero House հարթակում ճանաչելիության բարձրացման նպատակին ուղղված երեկույթ կանցկացվի։

Մարտի 25-ին տեղի կունենա հանդիպում համայնքի հետ Կուպերտինոյի (Սիլիկոնյան հովիտ) Սուրբ Անդրեաս, իսկ հաջորդ օրը՝ Սան Ֆրանցիսկոյի Սուրբ Հովհաննես հայոց առաքելական եկեղեցիներում։ 

«Մեր նպատակն է «Արմաթ» կրթական ծրագրի համահայկական ներգրավվածությունն ավելի համակարգված դարձնել։ ԱՄՆ-ում առաջին «Արմաթ» աշխատանոցի բացումը լավ առիթ է անհատապես ներկայացնելու «Արմաթ» տեսլականն ու հեռանկարները ԱՄՆ հայկական համայնքին և ձեւավորելու համագործակցության նոր ու առավել արդյունավետ ուղիներ», - նշեց ԱՏՁՄ գործադիր տնօրենը։ 

Նախորդ ամիս՝ հունվարի 31-ին, «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոցի բացման պաշտոնական արարողություն տեղի ունեցավ Քուվեյթի ազգային վարժարանում, իսկ ավելի վաղ՝ 2022 թվականի նոյեմբերի 24-ին, Փարիզի Թարգմանչաց համազգային վարժարանում։

 

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am