Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

ԱՄՆ-ի առևտրային հաշվեկշռի դեֆիցիտը 2022 թ.-ին կազմել է ռեկորդային 948,1 միլիարդ դոլար

ԱՄՆ-ի առևտրային հաշվեկշռի դեֆիցիտը 2022 թ.-ին կազմել է ռեկորդային 948,1 միլիարդ դոլար

 ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների առևտրային հաշվեկշռի դեֆիցիտը 2022 թ.-ին հասել է 948,1 միլիարդ դոլար ռեկորդային ցուցանիշի՝ նախորդ տարվա համեմատությամբ ավելանալով 12,2 տոկոսով:

Այս մասին են վկայում փետրվարի 7-ին ԱՄՆ առևտրի նախարարության հրապարակած տվյալները, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ТАСС գործակալությանը: «2022 թ.-ին ապրանքների և ծառայությունների դեֆիցիտը կազմել է 948,1 միլիարդ դոլար՝ 2021 թ.-ի 845 միլիարդ դոլարի համեմատությամբ ավելանալով 103 միլիարդ դոլարով», - ասված է ԱՄՆ Տնտեսական վերլուծության բյուրոյի հաղորդագրության մեջ, որը մտնում է առևտրի նախարարության կազմի մեջ:

Դեկտեմբերին դեֆիցիտն ավելացել է 10,5%-ով՝ հասնելով 67,4 մլրդ դոլարի: 2022 թ.-ին ԱՄՆ-ի արտահանումը կազմել է ավելի քան 3 տրիլիոն դոլար՝ 2021 թ.-ի համեմատությամբ ավելանալով 453,1 մլրդ դոլարով, ներմուծման ցուցանիշը 2021 թ.-ի համեմատությամբ աճել Է 556,1 մլրդ դոլարով և գրեթե հասել է 3,96 տրլն դոլարի:

Ինչպես գրում Է Dow Jones գործակալությունը, ԱՄՆ-ի առևտրային հաշվեկշռի դեֆիցիտը հասել է պատմական առավելագույնի արդեն երրորդ տարին անընդմեջ։ Եթե ​​2022 թ.-ին այդ ցուցանիշը կազմում էր 948,1 միլիարդ դոլար, ապա վեց տարի առաջ այն կիսով չափ պակաս էր։ Գործակալությունը նշում է, որ ԱՄՆ-ն առևտրային մեծ դեֆիցիտ ունի արդեն շատ տարիներ, և սովորաբար դա զգալի ազդեցություն չի ունենում տնտեսական ցուցանիշների վրա։

2022 թ.-ին առևտրային հաշվեկշռի դեֆիցիտի աճը հիմնականում պայմանավորված է նրանով, որ ամերիկացիներն արտասահմանում գնել են տեխնիկա, դեղամիջոցներ, բջջային հեռախոսներ, ինչպես նաև ավտոմոբիլներ և դրանց պահեստամասեր, վկայում են առևտրի նախարարության տվյալները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am