Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Թուրքիայի Իսքենդերուն քաղաքում փլատակներում մնացած 3 հայերից լուր չկա

Թուրքիայի Իսքենդերուն քաղաքում փլատակներում մնացած 3 հայերից լուր չկա

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Թուրքիայի Իսքենդերուն քաղաքում երեք հայ շարունակում են մնալ փլատակներում։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է թուրքական Artı Gerçek լրատվականի սյունակագիր Արիս Նալջըն՝ «Թվիթեր»-ի իր էջում կատարած գրառմամբ։

Նալջըի փոխանցմամբ' փլատակների տակ մնացած Արմիգ Բալըքյանից, Մեսրոբ Բալըքյանից և Թսհքհուն Բալըքյանից դեռևս լուր չկա։

Մինչ այս պահը հայտնի էր դարձել, որ Թուրքիայում տեղի ունեցած աղետալի երկրաշարժի հետևանքով Մալաթիայում զոհվել էին ազգությամ հայ ամուսիններ և նրանց մանկահասակ երեխան։

Վերջին տվյալներով տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքով Թուրքիայում և Սիրիայում զոհերի թիվը գերազանցել է 5200-ը։

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]